ԱՄՆ կառավարության կայքի փոխանցմամբ, ԱՄՆ-ում Իրանի նախկին դեսպանատան շենքը վերանորոգվում է:
Այդ մասին ԱՄՆ Պետդեպարտամենտից լրագրողներին հայտնել են, որ «Վաշինգտոն քաղաքի Մասաչուսեթս փողոցի թիվ 3005 հասցեում գտնվող Իրանի նախկին դեսպանատան շենքը վերանորոգության կարիք է ունեցել, ուստի ԱՄՆ Պետդեպարտամենտը սկսել է վերանորոգել հիշյալ շենքը»: Պետդեպարտամենտի խոսնակի գրասենյակի մատուցմամբ, 1980-ից հետո, երբ խզվեցին Իրան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունները, ԱՄՆ Պետդեպարտամենտը ստանձնեց ԱՄՆ-ում գոյություն ունեցող Իրանի պետական անշարժ ողջ գույքի պատասխանատվությունը: Հայտարարության մեջ նաև ասվում է. «Հիշյալ վերանորոգությունների ծախսերը կատարվում է ԱՄՆ-ում եղած Իրանի շինությունների վարձակալության գումարների միջոցով, և պետական բյուջեից ոչ մի գումար չի հատկացվել այդ գործի համար»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment