ՄԱԳԱՏԵ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն, ֆրանսացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Ստամբուլում կայանալիք Իրանի ու «վեցյակի» բանակցությունները պատմական է համարել Արևմուտքի համար:
Իրանական «ISNA» գործակալության փոխանցմամբ, Սոլթանիեն հայտարարել է. «Ժամանակը Արևմուտքի օգտին չէ, և նրանք պիտի լավ օգտագործեն իրենց ընձեռված ժամանակից: Թեհրանի փորձառական ռեակտորում ուրանի վառելաձողերի տեղադրումից հետո, հավանական է, որ երկրի խորհրդարանը այլևս կառավարությանը բանակցություններին մասնակցելու թույլտվություն չտա, հեևաբար նաև բեկանվելու է Իրանի հարստացված ուրանի տեղափոխությունը՝ Թուրքիա կամ այլ ուրիշ երկիր: Այաթոլահ Խամենեիի հայտարարությամբ, ատոմական զենք պատրաստել և օգտագործելը շարիաթի համաձայն մեղք է համարվում: Ուստի Իրանը չի ձգտում ատոմական և զանգվածային բնաջնջման զենքեր ձեռքբերի, այլ փորձում է միջուկային էներգիայից օգտագործել խաղաղասիրական ու բժշկական ոլորտներում:
ՄԱԳԱՏԵ-ի վերահսկողության ներքո Ատոմական խաղաղասիրական տեխնոլոգիայի ձեռքբերումը համարում ենք Իրանի բացարձակ իրավունքը, հեևաբար Թեհրանը չի անցնելու իր իրավունքներից ու անգամ դրա ուղղությամբ սակարկություն չի կատարելու:
Հարկ է նշել, որ Իրանի միջուկային խնդրի շուրջ Իրանի ու «վեցյակի» բանակցությունները կայանալու են հունվարի 21-22-ին՝ Ստամբուլում:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment