ԱՄՆ կառավարության պաշտոնական կայքի հաղորդմամբ, ԱՄՆ պետդեպարտամենտի քարտուղար Ֆիլիպ Քրոուլին հունվարի 10-ին լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ լրտեսության մեջ մեղադրվող և, հրապարակված լուրերի համաձայն, Իրանում ձերբակալված ԱՄՆ քաղաքացին գտնվում է Ստամբուլում և ապահով է: Քրոուլիի հայտարարել է. «Պետդեպարտամենտը Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի միջոցով կապ է հաստատել հիշյալ քաղաքացու հետ ու տեղեկացել նրա վիճակից: Նա գտնվում է Ստամբուլում ու ապահով է: ԱՄՆ քաղաքացին չի ցանկացել օգտվել ԱՄՆ կառավարության ցուցաբերած որևէ օգնությունից: Ուրեմն, մեր դիտանկյունից այս խնդիրը փակված է»։
ԱՄՆ պետդեպարտամենտի քարտուղարը չի ցանկացել բացահայտել ամերիկյան քաղաքացու անունը և այն՝ իրո՞ք նա ձերբակալվել էր Իրանում, թե՞ ոչ: Քրոուլին ասել է. «Ես իրավասու չեմ բացահայտել քաղաքացու անունը և այն՝ նա Իրանում եղել է, թե ոչ: Միայն կարող եմ ձեզ փոխանցել, որ նա այս պահին գտնվում է Ստամբուլում ապահով վիճակում»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լտատվական
0 Պատգամ:
Post a Comment