Tuesday, January 11, 2011

Իրանում ձերբակալված լրտես-ահաբեկիչը խոստովանել է, թե վարժանքների է մասնակցել Իսրայելում

Ինչպես տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Իրանի անվտանգության ծառայությունների հաղորդմամբ, ձերբակալվել է անցյալ տարի ահաբեկված իրանցի միջուկային փորձագետ Մասուդ Ալիմուհամադիին ահաբեկած անձնավորությունը:
Իրանական FARS գործակալության համաձայն, Իրանի պետական հեռուստատեսությունը հունվարի 10-ին ցուցադրել է կադրեր, որտեղ ահաբեկիչը բացատրություն է տվել իր գործողության մանրամասնությունների մասին:
Հաղորդման համաձայն, ահաբեկչի անունն է Մաջիդ Ջամալիֆաշ: Նա իր խոստովանության առաջին բաժնում, որը հրապարակվել է հունվարի 10-ին, ասել է, թե վարժանքների է մասնակցել Իսրայելում՝ Թել Ավիվից Երուսաղեմ տանող ճանապարհի մոտակայքում գտնվող մի ճամբարում: Նա հայտարարել է. «Ճամբարում ես հանդիպեցի իսրայելական բանակի սպաների, որոնք ինձ վարժեցնում էին ահաբեկչական մի շարք հնարքների: Հետո, երբ պատրաստ էի գործողությանը մասնակցելու, նրանք ինձ տրամադրեցին փորձագետ Մասուդ Ալիմուհամադիի տան ու թաղամասի մի մակետ, որի շնորհիվ լավագույնս տեղեկացա գործողության վայրի ու իրավիճակի մասին»։
Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտարարել է, որ մոտ օրերս հեռարձակելու է Ջամալիֆաշի խոստովանությունների ամբողջական տեսագրությունը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը