ԱՄՆ կառավարության կայքի համաձայն, պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին դատապարտել է իրանցի իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով ակտիվիստ Նասրին Սութուդեի դատավճիռը:
Քրոուլին իր հայտարարության մեջ ասել է. «ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է Իրանում հարգված իրավապաշտպան և մարդու իրավունքի ոլորտի աշխատող Նասրին Սութուդեի նկատմամբ ընդունված դատավճիռը ու պահանջում է նրա շուտափույթ ազատ արձակումը: Տիկին Սութուդեն Իրանում արդարության և օրենքի հզոր ձայնն է, ու նրա բանտարկությունը նշանակում է նրա իրավունքների ոտնահարում։ Մենք ցնցված ենք` Սութուդեի ազատազրկության փաստը տեսնելով:
Սութուդեի ձերբակալությունը ապացուցում է, որ Իրանի իշխանությունները համակարգված կերպով փորձում են երկրում լռեցնել ժողովրդավարությունը և մարդու իրավունքները պաշտպանող յուրաքանչյուր ձայն»։
Նասրին Սութուդեն, որը 2010-ի սեպտեմբերի 4-ից բանտում է գտնվում, դատապարտվել է երկրի ազգային անվտանգությունը խարխլելու և մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության անդամակցելու գործով: Սութուդեն, որը առհասարակ քաղբանտարկյալների գործերով էր զբաղվում, դատարանի կողմից դատապարտվել է 11 տարվա ազատազրկման և 20 տարով է աշխատանքի իրավունքից:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
Առնչվող նյութ |
0 Պատգամ:
Post a Comment