Իրանական FARS գործակալությունը հայտարարում է, որ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը Իրանի ու «վեցյակի» միջև կայանալիք բանակցությունների նախօրեին կրկին միջամտել է Իրանի ներքին գործերին:
Գործակալության մատուցմամբ, Քեթրին Էշթոնը հայտարարել էր, որ Իրանը պետք է ազատ արձակի իրանցի կինոռեժիսոր Ջաֆար Փանահիին ու Մուհամադ Ռասուլովին: Նա ասել էր. «Ջաֆար Փանահիի դատավճիռը, որի համաձայն, նրան արգելվում է զբաղվել իր մասնագիտությամբ, մամուլում հարցազրույց տալ ու ճամփորդել արտասահմանում, ոտնահարում է արվեստագետի խոսքի ու մտքի ազատության իրավունքը: Իրանը պիտի համահունչ լինի խոսքի ու մտքի ազատության միջազգային պարտավորություններին:
«FARS»-ի հաղորդմամբ, իրանական փորձագետների կարծիքով, Էշթոնի նմանօրինակ հայտարարությունները «վեցյակի» հետ կայանալիք բանակցությունների նախօրեին դրական ազդեցություն չեն թողնելու բանակցության ընթացքի վրա:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment