Աջում՝ Նասրին Սոթուդե, ձախում՝ Շիվա Նազարահարի
Հունվարի 9-ին Իրանում դատապարտվեցին երկու հասարակական գործիչներ՝ իրավաբան ու մարդու իրավունքների ակտիվիստ Նասրին Սութուդեն և Իրանի մարդու իրավունքի զեկուցողների կոմիտեի հիմնադիրներից, մարդու իրավունքի ակտիվիստ Շիվա Նազարհահարին:
Իրանական լրատվամիջոցների համաձայն, Նասրին Սութուդեն դատապարտվել է 11 տարվա ազատազրկման ու 20 տարվա աշխատազրկմանը, իսկ Շիվա Նազարահարին՝ 4 տարվա ազատազրկման ու մտրակահարման:
Հիշյալ երկու գործիչներն էլ ձերբակալվել են Իրանի վերջին նախագահական ընտրություններից հետո երկրում հասարակական սահմանափակումների խստացման հետևանքով:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment