Tuesday, January 11, 2011

Կուսակցական գործիչը 10 տարվա ազատազրկման դատապարտվեց

Ըստ իրանական լրատվամիջոցների, «Իրանի ազատության շարժում» կուսակցության երիտասարդական թևի առաջնորդ Էմադ Բեհավարը դատապարտվեց 10 տարի ազատազրկման և 10 տարով էլ զրկվեց կուսակցական և լրատվական գործունեություն ծավալելու իրավունքից:
Նա վերջին 18 ամիսներին բազմիցս ձերբակալվել էր, իսկ 2010-ի մարտ ամսից մինչև օրս ազատազրկման մեջ է գտնվում:
Էմադ Բեհավարը մեղադրվել է ազգային անվտանգությունը խափանելու, համակարգի դեմ քարոզչություն ծավալելու և «Իրանի ազատության շարժմանը» անդամակցելու համար:
Բեհավարի մայրը՝ Թահերե Թահերիանը, հայտարարել է, որ իր որդու փաստաբանը միայն մեկ անգամ է կարողացել հանդիպել Էմադին, այն էլ՝ դատական նիստի գումարումից առաջ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը