Իրանական «Ֆարս» գործակալության հաղորդմամբ, Իրանի անվտանգության ծառայությունները հայտարարել են, որ անցյալ տարի ահաբեկված իրանցի միջուկային փորձագետ Մասուդ Ալիմուհամադիի գործով ձերբակալել է իսրայելական լրտեսական ու ահաբեկչական մի ցանց, որն աշխատում էր Իսրայելի «Մոսադ»-ի հետ:
Անվտանգության ծառայությունների հրապարակած հայտարարության մեջ ասվում է. «Իրանի միջուկային փորձագետ Մասուդ Ալիմուհամադիի ահաբեկության տարելիցին Իրանի անվտանգության ծառայություններին հաջողվել է, երկար աշխատանքներից հետո, ի վերջո ձերբակալել հիշյալ ահաբեկչության գործողության հեղինակներին: Անվտանգության ծառայությունների տքնաջան աշխատանքի արդյունքում հաջողվել է ոչնչացնել իսրայելական «Մոսադ»-ի համար աշխատող լրտեսների ու ահաբեկիչների ցանցը և դրանով ծանր հարված հասցնել Իսրայելի գաղտնի ծառայություններին: Ապացույցեր կան, որ «Մոսադ»-ի լրտեսներն ու ահաբեկիչները եվրոպական և Իրանի հարևանությամբ գտնվող որոշ երկրներում տեղակայված՝ ահաբեկչական ու լրտեսական մի շարք գործողություններ են իրականացրել:
Իրանի անվտանգության ծառայություններին հաջողվել է նաև իրանցի միջուկային փորձագետների սպանության առնչությամբ ձեռք բերել մի շարք այլ գաղտի տեղեկություններ, որոնք հարկ եղած ժամանակ կհրապարակվեն ժողովրդին իրազեկ դարձնելու նպատակով»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
Monday, January 10, 2011
Artin Arakelian







0 Պատգամ:
Post a Comment