Monday, January 10, 2011

«Իրանում օրենքը շատ մեղմ է մաքսանենգների նկատմամբ, իսկ Չինաստանում մաքսանենգները մահապատժի են ենթարկվում»

Իրանական «ԻՍՆԱ» գործակալության հաղորդմամբ, Իրանի մաքսանենգության դեմ պայքարի շտաբի պետ, Թեհրանի նախկին դատախազ Սայիդ Մորթազավին մաքսանենգության դեմ պայքարին նվիրված համաժողովի ընթացքում հայտարարել է, որ Իրանում առգրավված մաքսանենգ ապրանքների նյութական արժեքը հասել է 347 միլիոն դոլարի, որը նախորդ տարվա համեմատ 58% աճ է ունեցել: Նա ասել է. «Կառավարությունը համոզված է, որ մաքսանենգության հարցը կարգավորելու խնդրում գլխավոր դերակատարություն է վերապահված օրենքին, և եթե դատական գործընթացները արդյունքի չեն հասնում, տվյալ ոլորտում օրենքի մեղմ լինելու պատճառով է: Մաքսանենգները, հնարավոր բոլոր միջոցներն օգտագործելով շրջանցում են օրենքը ու խուսափում պատիժից»։
Մորթազավին իր ելույթի ընթացքում, չանդրադառնալով մաքսանենգության գլխավոր դրդապատճառներին, մաքսանենգության դեմ ծավալած պայքարի՝ այլ երկրների ունեցած փորձը մատնանշելով, ավելացրել է. «Չինաստանում մաքսանենգները մահապատժի են ենթարկվում, իսկ մեր երկրում օրենքը շատ մեղմ է վերաբերվում նրանց, այդ պատճառով էլ կարողանում են շրջանցել օրենքները»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը