Monday, January 10, 2011

Ադրբեջանն իրանցի աղջիկներին որպես լրտես է օգտագործում

Իրանական «Ջավան» օրաթերթը իր հունվարի 10-ի համարում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Իրանի դեմ ծավալած գործողություններին, գրել է. «Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ծավալած գործունեության նոր գործողություն է արձանագրվել: Ամիսներ է, ինչ Ադրբեջանի գաղտնի ծառայությունները ուսանողների ընդունման կամ աշխատանքի պատրվակով փորձում են իրանցի աղջիկներին որսալ ու, նրանց վստահությունը չարաշահելով, լրտեսական աշխատանքի մղել: Իրանցի իրազեկ աղբյուրի հաղորդմամբ, այդ իրավիճակը իրանցի աղջիկների մոտ հոգեկան խանգարումների ու որոշ դեպքերում՝ նաև ընտանեկան լուրջ խնդիրների պատճառ է դարձել: Խաբված աղջիկների ընտանիքները, դիմելով Իրանի պատասխանատու մարմիններին, պահանջել են, որ իրավասու մարմինները պահանջատեր լինեն իրենց զավակների իրավունքներին»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը