Monday, January 10, 2011

«Տարածաշրջանի քրիստոնյաները ոչ մի երկրում այնքան հարգանք չեն վայելում, ինչքան Իրանում»

Իրանական «ԻՌՆԱ» գործակալության համաձայն, Լիբանանում Իրանի դեսպան Ղազանֆար Ռոքնաբադին Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով այցելել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարան, որտեղ հանդիպել է Արամ Ա կաթողիկոսին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ապրող քրիստոնյաների, Իրանի Իսլամական Հանրապետության և հայ քրիստոնյաների հարաբերությունների, ինչպես նաև Իրանի և Լիբանանի հարաբերությունների հարցերը:
Զրույցի ընթացքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, մատնանշելով Իրանի իշխանությունների և հայերի պատմական հարաբերությունները, հայտարարել է. «Տարածաշրջանի երկրների համեմատությամբ, Իրանում քրիստոնյաների իրավիճակը գերազանց և օրինակելի է:
Լիբանանում Իրանի դեսպանն էլ, անդրադառնալով իր երկրում քրիստոնյաների կարևոր դերակատարությանը, Իրանում քրիստոնյաների բարենպաստ իրավիճակի գլխավոր պատճառը իսլամական հանրապետության սահմանադրությունը համարեց, որը, ըստ դեսպանի, հիմնված է արդարության և իրավունքի վրա:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը