Գերմանացի մի փորձագետ հայտարարել է, որ «Stuxnet» համակարգչային վիրուսի պատճառով Իրանի միջուկային աշխատանքների իրականացումը երկու տարով հետաձգվել է:
Գերմանացի համակարգչային փորձագետ Լանգերը դեկտեմբերի 15-ին իսրայելական «The Jerusalem Post» օրաթերթի հետ ունեցած զրույցի ընթացքում հայտարարել է. «Իրանի ատոմակայան ներխուժած Stuxnet համակարգչային վիրուսի պատճառած վնասները համարյա համահավասար են ռազմական հարձակման: Նաև կարելի է ասել, դրա արդյունքը ռազմական հարձակումից ավելի լավ էր, որովհետև զոհեր և արյունահեղություններ չեղան:» Ըստ Լանգերի՝ Իրանը իր ատոմակայանի վնասված բաժինները «Stuxnet»-ից մաքրելու հնարավորություն չունի, ուստի նրանք պարտավոր են որոշ բաժինները կրկին վերարտադրել կամ գնել միջազգային շուկայից:
Լանգերի համոզմամբ՝ «մեծ հավանականությամբ Stuxnet»-ի թիկունքում կանգնած են ԱՄՆ-ն ու Իսրայելը: Նրա կարծիքով, «Stuxnet» համակարգչային ծրագիրը ցայժմ եղած ամենազարգացած ծրագիրը կարելի է համարել:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment