Սունի մահմեդական «Ջոնդոլահ» ահաբեկչական ու աշխարհազորային խմբակցությունը իր հրապարակած հայտարարությամբ ստանձնել է Իրանի Չաբահար քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը:
«Ջոնդոլահի» հայտարարությամբ, հիշյալ ահաբեկչական գործողությունը կատարվել է իրենց խմբակցության առաջնորդ Աբդոլմալեք Ռիգիի վրեժը Իրանի իշխանություններից առնելու նպատակով:
«Ջոնդոլահ» խմբակցության հիմնադիր առաջնորդ Աբդուլմալեք Ռիգին Իրանի անվտանգության ծառայությունների կողմից ձերբակալվելուց հետո հունիս ամսին մահապատժի ենթարկվեց Իրանի իշխանությունների կողմից:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment