Thursday, December 16, 2010

ԱՄՆ պետքարտուղարը դատապարտեց Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դեկտեմբերի 15-ին հրապարակած իր ելույթում, դատապարտելով Իրանի Չաբահար քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, գրում է. «Ես խստորեն դատապարտում եմ Իրանի Չաբահար քաղաքի մզկիթում կատարված ահաբեկչական հարձակումը, որը իրագործվեց «Ջոնդոլահ» խմբակցության միջոցով, ինչի արդյունքում՝ պաշտամունքի մասնակցած տասնյակ տղամարդ, կին ու երեխա տուժեցին: Ես ԱՄՆ-ի ժողովրդի կողմից տուժված ընտանիքներին ու հարազատներին ցավակցություն եմ մաղթում: Սա ևս մեկ օրինակ է թե ահաբեկիչները ինչ տեսակ փոքրոգի գործողություններով անմեղ քաղաքացիներին ցավ ու սարսափ են պատճառում: Այս հանցագործության մեղավորները պիտի պատասխան տան իրենց արարքների համար:
Միացյալ Նահանգները դատապարտում է բոլոր տեսակի ահաբեկչությունները, որտեղ էլ որ տեղի ունենան: Մենք կանգնած ենք տուժածների ընտանիքների կողքին: Միջազգային հանրությունը ահաբեկչական խմբավորումների ու զանազան վայրերում կյանքի սպառնալիք համարվող անհատների դեմ պայքարում պիտի զգոն լինի:»

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը