Thursday, December 16, 2010

ԱՄՆ նախագահը դատապարտեց Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, դեկտեմբերի 15-ի երեկոյան իր ելույթում դատապարտեց Իրանի Չաբահար քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը:
Մասնավորապես նա նշել է. «Ես խստորեն դատապարտում եմ Իրանի Չաբահար քաղաքում կատարված ահավոր ահաբեկչությունը: Անմեղ քաղաքացիների` իրենց սրբատեղիում սպանությունը նվաստացուցիչ ու աններելի է, եւ այն անձինք, որոնք իրականացրել են դա, պիտի պատասխանատվության ենթարկվեն: Այս եւ նմանօրինակ ահաբեկչությունները ոչ մի կրոն, ազգային ու քաղաքական սահմաններ չեն ճանաչում: Միացյալ Նահանգները դատապարտում է բոլոր տեսակի ահաբեկչական գործողությունները, որտեղ էլ որ տեղի ունենան: ԱՄՆ-ն զոհվածների, վիրավորների ու Իրանի ժողովրդի կողքին է, այդ անարդարության դեմ է: Միջազգային հանրությունը պիտի դատապարտի ահաբեկչության բոլոր դրսեւորումները եւ աջակցի մարդկանց՝ վախից ու բռնությունից զերծ ու ազատ ապրելու միջազգային իրավունքների պաշտպանության համար»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը