Ֆինլանդիայում Իրանի դեսպանատան նախկին դիվանագետ Հոսեյն Ալիզադեն, որը այս տարվա սեպտեմբերին, ի բողոք Իրանի վերջին նախագահական ընտրություններում տեղի ունեցած խախտումներին, պաշտպանելով «Իրանի կանաչ շարժման» ակտիվիստներին, հրաժարվեց իր դիվանագիտական պաշտոնից ու ապաստան գտավ Ֆինլանդիայում, իրանական «Թաղիր» (փոփոխություն) կայքի հետ ունեցած իր բացառիկ զրույցում հայտարարել է. «Այսօր մեծ թվով դիվանագետներ պատրաստվում են իրենց հրաժարականը ներկայացնել Իրանի ԱԳՆ, ինչպես գիտեք, ես ո՛չ առաջին եւ ո՛չ էլ վերջին դիվանագետն եմ, որ Իրանի այսօրվա իրավիճակը տեսնելով՝ հրաժարվել եմ պետական պաշտոններից ու կանգնել ժողովրդի կողքին: Մենք՝ հրաժարված դիվանագետներս եւ մեր ընտանիքները, ամեն օր սպառնալիքներ ենք ստանում, բայց այն անհատների համար, որը տարիներ կռվել են պատերազմի դաշտում, նմանօրինակ սպառնալիքները կարեւորություն չունեն: Եթե մենք հրաժարվելով զրկվել ենք պետական պաշտոններից, ընդհակառակը, ընդունվել եւ գնահատվել ենք ամբողջ ժողովրդի կողմից:»
Ալիզադեն շարունակելով ավելացրել է. «Իմ բոլոր բարեկամներն ու նակխին գործընկերները պիտի նկատի ունենան, որ անարդարությունը հավիտենական չէ եւ ավելի լավ է, որ իրենք իրենց սահմանները ճշտեն Իրանի իշխանությունների հետ: Ես գիտեմ, որ Իրանի ԱԳ նախարարության մեծ մասը մեզ հետ համամիտ է, դա գիտեմ, նրանց հետ կապ ունենալու եւ մտքեր փոխանակելու պահով, ուրեմն նրանք, որ կարծում են ավազի վրա կառուցված այս տունը կարող է հավիտենական կանգուն մնա, չարաչար սխալվում են:»
Նա վերջում, Իրանի ապագա դիվանագիտական հարաբերությունները վերլուծելով, ասաց. «Եթե իրավիճակը նույն կերպ մնա, այսինքն նույն անգործունյա եւ ոչ լեգիտիմ կառավարությունը գործի վրա մնա, արտաքին քաղաքականության հետ կանի այն, ինչ արեց տնտեսության, մշակույթի, կինոյի եւ արվեստի հետ: Եթե հպարտանում են Լիբանանի ու Սիրիայի հետ սերտ հարաբերություններ մշակելով, պիտի ասեմ, որ դա նախապես էլ եղել է, մի խոսքով, ես Իրանի արտաքին եւ դիվանագիտական հարաբերությունների համար «զրո» եմ նշանակում:»
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment