Իրանական «Ջավան» օրաթերթը, անդրադառնալով օրեր առաջ Թեհրանում կատարված ահաբեկչություններին, որոնց արդյունքում իրանցի միջուկային գիտնականներից մեկը զոհվել, մյուսը՝ վիրավորվել էր, գրում է. «Գիտնականների ահաբեկումից անմիջապես մեկ օր հետո արևմտյան ԶԼՄ-ները երկու լրատվության ձև կիրառեցին, ոմանք այդ ահաբեկչությունը կապում էին Իրանի ներքաղաքական իրավիճակի հետ, իսկ ոմանք էլ հիշյալ ահաբեկչության մեջ տեսնում էին ԱՄՆ-ի ու Իսրայելի թաքուն ձեռքը: Դեպքից հետո իսրայելական ԶԼՄ-ները սկսեցին խոսել այն մասին, թե անհավանական չեն համարում, որ իսրայելական Մոսադի ու ԱՄՆ CIA ձեռքը լինի այդ գործողության մեջ:
«Ջավանը», շարունակության մեջ վկայակոչելով իսրայելական «Haaretz» օրաթերթի մեկնաբան Յուսի Մելմանի գրած վերլուծականը, որը տպագրվել է նաև «Independent» պարբերականում, գրում է. «Մելմանը իր վերլուծական հոդվածում գրել է, թե նոյեմբերի 29-ին երեք՝ իբր թե միմյանց չկապված դեպք տեղի ունեցավ. ա. Wikileaks-ի կողմից բացահայտվեցին նոր փաստաթղթեր բ. Թեհրանում ահաբեկվեցին երկու միջուկային գիտնականներ գ. Մոսադի ղեկավար նշանակվեց Թամիր Փարդոն: Այս երեք դեպքերը կապված են միմյանց։ Այս բոլորը մաս են կազմում Արևմուտքի գաղտնի ծառայությունների մշակած ծրագրերի, որոնց արդյունքում փորձում են խափանել և հնարավորության դեպքում կասեցնել Իրանի միջուկային աշխատանքները»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment