Իրանական «Ռեսալաթ» օրաթերթը իր դեկտեմբեր 2-ի համարում գրում է. «ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը CNN հեռուստաալիքի հետ ունեցած հարցազրույցում, ԱՄՆ-ի կողմից՝ Իրանը որպես սպառնալիք ներկայացնելու փաստը հերքելով, հայտարարել է. «Ոչ մի սպառնալիք Իրանի կողմից գոյություն չունի» և շարունակության մեջ ավելացրել է. «Մեզ ասում են, թե ՀՕՊ համակարգը պիտի տեղակայվի, որ չեզոքացվեն Իրանի կողմից եկող սպառնալիքները. բայց նման սպառնալիքներ Իրանի կողմից գոյություն չունեն»:
«Ռեսալաթը» վերջում ավելացրել է. «ՌԴ վարչապետը իր զրույցի ավարտին մատնանշել է, որ Արևմուտքը չպիտի միջամտի Ռուսաստանի ներքին գործերին: Այդ ինչպես է, որ երբ մենք տեսակետ ենք հայտնում ԱՄՆ ընտրությունների մասին, մեզ հորդորում են չմիջամտել ԱՄՆ ներքին գործերին, հետևաբար մենք էլ ԱՄՆ-ից պահանջում ենք, որ չմիջամտի մեր ներքին գործերին»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment