Thursday, December 02, 2010

Բանի Սադր. «Խամենեին մտահոգված է իր իրավահաջորդով»

Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահ Աբոլհասան Բանի Սադրը, անդրադառնալով վերջին օրերին WikiLeaks կայքի բացահայտումներին, ասել է. «Ես գնահատում եմ WikiLeaks-ի կատարած բացահայտումները: Իրանի ժողովուրդը քաջ գիտեր, որ երկրի առաջնորդ Խամենեին տառապում է անբուժելի քաղցկեղով, բայց այն, որ նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին պատրաստվում է Խամենեիի մահվանից հետո նստել նրա աթոռին և դառնալ նոր առաջնորդ, նորություն էր բոլորի համար:»
Բանի Սադրը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հետ զրույցում ավելացրեց. «Վերջին ամսվա ընթացքում Խամենեին երեք անգամ այցելեց Ղոմ քաղաք (Իրանի կրոնական մայրաքաղաքը), ինչն աննախադեպ էր: Ըստ իս, Խամենեյին ցանկանում է որդուն՝ Մոջթաբա Խամենեյիին նշանակել իր իրավահաջորդը և Ղոմ քաղաքում փորձել է բարձրաստիճան կրոնավորներին համոզել այդ խնդրի շուրջ: Նա նաև փորձել է, բարձրաստիճան կրոնավորների և Ռաֆսանջանիի միջև անջրպետ առաջացնելով, ապագայում վերջինիս հեռու պահել առաջնորդության աթոռից»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը