Thursday, December 02, 2010

«Արաբական ծոց»՝ «Պարսից ծոցի» փոխարեն

Վերջին օրերի ընթացքում ԱՄՆ ծովային ուժերի գլխավոր կայքը հայտարարել է, որ այսուհետ բոլոր զեկույցներում և գրություններում «Արաբական ծոց» անվանումը պիտի փոխարինի «Պարսից ծոց» անվանը: [+]
Մինչ այս ԱՄՆ-ի ծովային ուժերի բոլոր պաշտոնական զեկույցներում օգտագործվում էր «Պարսից ծոց» կամ պարզապես «Ծոց» անվանումը:
Այդ իսկ պատճառով չորեքշաբթի՝ դեկտեմբերի 1-ին, Իրանում ԱՄՆ շահերի պաշտպան հանդիսացող Շվեյցարիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳ նախարարություն, որտեղ դեսպանին է հանձնվել Իրանի իշխանությունների բողոքի գրությունը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Հ.Գ. Կայքում այսպես է գրված.     Arabian Gulf - use instead of Persian Gulf

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը