Thursday, December 02, 2010

Գիտնականների դեմ ահաբեկչության ձգանն արձակվեց Շվեյցարիայից

Իրանական «Քեյհան» օրաթերթի հոդվածագիրներից՝ Սաադոլահ Զարեին, «Ռաջա Նյուզ» կայքում գրած իր մեկնաբանության մեջ անդրադառնալով վերջերս Թեհրանում իրանցի երկու գիտնականների ահաբեկման դեպքին, գրում է. «Թեհրանում կատարված ահաբեկչությունները Իրանի և «վեցյակի» միջև կայանալիք բանակցությունների նախօրեին են տեղի ունեցել: Արևմտյան պետությունները նպատակ ունեն, նախքան բանակցությունների վերսկսումը, նվաստացնել և թուլացնել Իրանի դիրքերը: Նրանք մտադիր են, Իրանի ներքին կյանքն անկայուն դարձնելով, թույլ չտալ, որ բանակցությունների ընթացքում Իրանը հնարավորություն ունենա Աֆղանստանում և Իրաքում Արևմուտքի վարած քաղաքականություններն ու հիշյալ երկրների անկայուն իրավիճակները քննադատության ենթարկել: Հետևաբար, Թեհրանի դեմ ահաբեկչությունների ձգանը արձակվեց հենց Շվեյցարիայից, որտեղ պիտի տեղի ունենան Իրանի ու «վեցյակի» բանակցությունները:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը