«Telegraph» պարբերականի կայքում տեղադրված է մի տեսանյութ, որում խոսում է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջը: Սույն տեսանյութում Ասանջը հայտարարել է, որ WikiLeaks-ի կողմից տեղեկատվության որոշակի արտահոսքը կանխել է ԱՄՆ-ի հարձակումը Իրանի վրա: Ասանջը շարունակության մեջ ավելացրել է, թե ինքը որոշ լրագրողների հետ, ինչպիսին է Նյու Յորքեր պարբերականի լրագրող Սիմոր Հերշը, խոսել է Իրանի վրա հարձակվելու Պենտագոնի գաղտնի ծրագրերի մասին:
Հարկ է նշել, որ Սիմոր Հերշը 2006-ին իր մեկնաբանության մեջ գրել էր. «Չնայած հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում, այդուհանդերձ, Սպիտակ տունը Իրանի վրա հարձակվելու ծրագիրը դրել է իր օրակարգում»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
Հ.Գ. Հարկ է նշել, որ իրանական միջազգային հեռուստաալիք՝ Press TV-ին, 2008-ի մայիսի 7-ին, մի լուր էր հրապարակել, որի համաձայն ԱՄՆ-ը մշակել է իրանին հարձակվելու մի նախագիծ: [+]
Ջուլիան Ասանջի վերոյիշյալ տեսանյութը
0 Պատգամ:
Post a Comment