Իրանական «Ռեսալաթ» օրաթերթը, վկայակոչելով «Business Insider» լրատվական կայքը, գրում է. «Ամերիկյան Fox News հեռուստաալիքի պահպանողական հաղորդավար Գլեն Բեքը, անդրադառնալով WikiLeaks կայքի կատարած բացահայտումներին, հայտարարել է, որ հիշյալ կայքը հովանավորվում է ամերիկացի միլիարդատեր, «Բաց հասարակություն» հաստատության հիմնադիր Ջորջ Սորոսի և CIA-ի միջոցներով: Ըստ նրա հայտարարության՝ «երբ տեսնում ենք, որ WikiLeaks-ը իր աշխատանքները համակարգելու համար մոտ 5 միլիոն դոլար է ներդրել, սկսում ենք կասկածել, և դրանից հետո երբ փորձում ենք գտնել այդ հսկայական ներդրման աղբյուրը, եզրահանգում ենք, որ դա կարող էր լինել միայն ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը»։ [+]
Թերթը շարունակության մեջ ավելացնում է. «Ըստ Գլեն Բեքի՝ Ջորջ Սորոսը իր աշխարհածավալ հաստատության շնորհիվ WikiLeaks-ին աջակցելու և հովանավորելու հսկայական հնարավորություններ ուներ: Գոյություն ունեն փաստեր, որոնք ապացուցում են, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը սերտ հարաբերություններ ունի թե՛ Ջորջ Սորոսի և թե՛ CIA-ի հետ:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
Գլեն Բեքի վերոհիշյան հեռուստածրագիրը
0 Պատգամ:
Post a Comment