Tuesday, December 07, 2010

Իրանը ԱՄՆ-ին ավելի է վստահում, քան ՌԴ-ին

WikiLeaks կայքի միջոցով շարունակական բացահայտումների շարքում հայտնվել են ևս մի քանի փաստաթուղթ Իրանի մասին: Դրանցից ուշագրավ է մի փաստաթուղթ, որը բացահայտվել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատնից: [Փաստաթուղթ համար 09ANKARA1654
]
Հիշյալ փաստաթուղթը պարունակում է ԱՄՆ ԱԳ նախարարի օգնական Գորդոնի և Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուի 40-րոպեանոց զրույցը, որը տեղի է ունեցել 2009-ի նոյեմբերի 12-ին Անկարայում:
Հիշյալ զրույցի թեման Իրանի կողմից ուրանի հարստացման գործընթացի դադարեցման դիմաց նրանց միջուկային վառելանյութ տրամադրելու խնդիրն է եղել:
Բացահայտված փաստաթղթի համաձայն՝ Թուրքիայի ԱԳ նախարարը ԱԷԿ նախագահ Մուհամադ Ալբարադեիի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո Ստամբուլում հանդիպել է իրանական կողմի ներկայացուցիչների հետ: Դավութօղլուի հայտարարության համաձայն՝ իրանական կողմը ասել է, թե այդ դեպքում իրենք ավելի վստահում են ԱՄՆ-ին, քան ՌԴ-ին, և նախընտրում են միջուկային վառելանյութը Ռուսաստանի փոխարեն ստանալ ԱՄՆ-ից:
Ըստ WikiLeaks-ի բացահայտած փաստաթղթի, թուրքերը Իրանի նախագահ Ահմադինեժադին Իրանի այլ պաշտոնյաների համեմատ շատ ավելի ճկուն են համարում, և խնդիրները, որ նրան գործելու հնարավորություն չեն տալիս, ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամների հայտարարություններն են և Իրանի հասարակական կարծիքը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը