Tuesday, December 07, 2010

Ահմադինեժադ. «Աշխարհում միակ կայուն երկիրը Իրանն է»

Իրանական «Թեհրան էմրուզ» օրաթերթի մատուցմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է. «Աշխարհում գրեթե բոլոր մեծ որոշումները լճացել են, և միայն մի քանի երկիր է, որտեղ մեծ որոշումներ են ընդունվում։ Դրանց շարքում է նաև Իրանը։ Եվ անգամ նման երկրներն էլ անկայուն են: Այսօրվա միակ կայուն ազգն ու երկիրը, որի բոլոր ծրագրերն ու որոշումները թափանցիկ և պարզ են, Իրանն է»։
Ահմադինեժադը Չաբահար-Զանջան-Մաշհադ քաղաքները միացնող, կառուցվելիք նոր երկաթգծի նախագծի բացման արարողության ընթացքում նաև ավելացրել է. «Իրանի կառուցում իրագործելը ոչ միայն Իրանի ժողովրդին ծառայել է նշանակում, այլև լույս է սփռում բոլոր ազգերի սրտում: Միակ մի կետ կա աշխարհում, որ բոլոր ազգերի հույսն է, և դա Իրանն է՝ իր կազմակերպված, ապագային հուսացող, հավատարիմ և նվիրված ազգով: Իհարկե, մյուսներն էլ տնտեսական աշխատանքներ իրականացնում են, բայց նրանց ազգերը շարժառիթ չունեն ու տնտեսական գործընթացին իրենց մասնակից չեն համարում:»

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը