Tuesday, December 07, 2010

Ռահիմ Մաշային ԻԻՀ նախագահ չի դառնա

Իրանական «Էբթեքար» օրաթերթը, դեկտեմբերի 7-ի իր գլխավոր թեմայում անդրադառնալով վերջին շրջանում շրջանառվող այն լուրերին, թե հավանական է, որ Իրանի հաջորդ նախագահական ընտրություններում, նախագահի թեկնածու առաջադրվի գործող նախագահ Ահմադինեժադի գրասենյակի ղեկավար Ռահիմ Մաշային, գրում է. «Ռահիմ Մաշային Մահմուդ Ահմադինեժադից հետո համարվում է ամենաակնառու պաշտոնյան նախկին և ներկա կառավարությունների կազմում: Ահմադինեժադը իր հայտարարություններով միշտ հայտնվում է ԶԼՄ-ների ուշադրության կիզակետում, իսկ նրա գրասենյակի ղեկավար ու խնամի Էսֆանդյար Ռահիմ Մաշային էլ ներքին կյանքի առումով է գրեթե ամեն օր կիզակետում հայտնվում: Անկախ այն բանից, որ Ռահիմ Մաշայիին վերագրվող լուրերի մեծ մասը ճիշտ չեն համարվում, միևնույն է, նա չի ցանկանում հերքել դրանք»:
«Էբթեքարի» մատուցմամբ, վերջին շրջանում շրջանառվում են լուրեր, համաձայն որոնց՝ Ռահիմ Մաշային պատրաստվում է առաջիկա ընտրություններում առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Թերթը շարունակության մեջ գրում է. «Բայց այս անգամ Ռահիմ Մաշային հայտնվեց լրագրողների առջև ու հերքեց իրեն վերագրվող բոլոր լուրերը: Լրագրողների այն հարցին, թե արդյոք մասնակցելո՞ւ է նախագահական ընտրություններին, Մաշային պատասխանեց. «Ես՝ որպես քվեարկող, այո՛, մասնակցելու եմ նախագահական ընտրություններին, բայց Իրանի ազգն այնքան մեծ է, որ ես ինձ թույլ չեմ տա որպես նախագահի թեկնածու առաջադրվել»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը