Wednesday, December 15, 2010

Իրանի բարեկարգչականները կոչերով դիմել են ժողովրդին

Դեկտեմբերի 15-16-ը Իրանում նշում են կրոնական կարևորագուն երկու սուգ՝ «Թասուա» և «Աշուրա»: Հարյուրավոր տարիների վաղեմություն ունեցող այդ կրոնական իրադարձությունները համարվում են շիա մահմեդականների կրոնական կարևորագույն սուգերից, որի ընթացքում ողբում են շիա մահմեդականների Իմամ Հուսեյնի ողբերգական սպանությունը:
Վերջին տարիներին «Աշուրան» մի այլ նշանակություն է ստացել Իրանում բարեկարգումներ պահանջող հասարակության համար: Անցյալ տարի, երբ ավարտվեցին Իրանի նախագահական ընտրությունները, բարեկարգչական թեկնածուներ Մեհդի Քյարուբին ու Միր Հուսեյն Մուսավին հայտարարեցին, որ ընտրությունների ընթացքում բազմաթիվ ընտրախախտումներ են տեղի ունեցել, և իրենք չեն ընդունում ընտրությունների արդյունքը: Հետևաբար, բարեկարգչականների ընտրազանգվածը, իբրև բողոք կատարված ընտրախախտումների դեմ, ընդվզեց, ու բողոքի ցույցեր անցկացվեցին, որի արդյունքում Իրանը քաոսային իրավիճակում հայտնվեց: Հիշյալ բողոքի ցույցերից ամենակարևորը հենց «Աշուրայի» օրը տեղի ունեցավ, երբ միլիոնների հասնող բողոքարարները համախմբված ողողեցին գրեթե բոլոր քաղաքները:
«Աշուրայի» օրվա բողոքի ցույցերից հետո հազարավոր մարդիկ ձերբակալվեցին, ու մի քանի տասնյակի հասնող սպանություններ կատարվեցին:
Դեկտեմբերի 16-ին կրկին Իրանում «Աշուրա» է, և բարեկարգչական ղեկավարները համախմբվելու կոչեր են ուղղել ժողովրդին: Ուշագրավ է «Ազգային վստահություն» կուսակցության առաջնորդ Մեհդի Քյարուբիի հրապարակած կոչը, որում նա խստորեն քննադատում է երկրում տեղի ունեցած իրադարձությունները. «Մենք հույս ունենք, որ ժողովուրդը, միահամուռ կերպով կմասնակցի «Աշուրային»: Անցյալ տարվա «Աշուրայի» օրը ցավալի դեպքեր տեղի ունեցան, որոնց պատճառով իշխանությունները շարունակում են ճնշումներ գործադրել ժողովրդի նկատմամբ: Մեր բոլորի խնդիրը նախագահական ընտրությունների արդյունքն է: Մենք ասում ենք՝ դա ընտրություն չէր, նրանք (իմա՝ իշխանությունները) պատասխանում են, թե արտաքին ուժերի ձեռքը խառն է այդ հարցում: Ես էլ իմ հերթի հայտարարում եմ, որ բողոք ունեմ նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, նաև թեկնածու եմ եղել, և պատրաստ եմ, որտեղ ցանկանաք, բանավիճել այդ ուղղությամբ և փաստերով ապացուցել, որ դուք (իմա իշխանություններ) բռնությամբ փորձեցիք ձեր թեկնածույի անունը դուրս հանել քվեատուփերից և, իհարկե, դա կատարեցիք»։
Միր Հուսեյն Մուսավին էլ իր հերթին ինտերնետային «Ղալամ Սաբզ» (Կանաչ գրիչ) օրաթերթի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում հայտարարել է, թե չի նահանջելու իր դիրքերից, և ժողովրդի համախմբվելու կոչ է ուղղել:

Աթրին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը