Thursday, December 09, 2010

«ԱՄՆ-ն ողջունում է խոստումնազանց Ռուսաստանին»

Ինչպես գրում է իրանական «Աֆարինեշ» օրաթերթը, Ռուսաստանի և Ասիայի հարցերով ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մայքլ Մաք Ֆուլը Վաշինգտոնի Քարնեգի կենտրոնում ունեցած իր դասախոսության ընթացքում հայտարարել է. «ԱՄՆ-ն քաջ գիտակցում է, թե ՄԱԿ ԱԽ 1929 բանաձևի վավերացումից հետո Ռուսաստանը, Իրանին չվաճառելով C-300 հրթիռները, ինչ մեծ զոհողություն է իրականացրել, և հիմա փորձում է այդ զոհողությունը երկկողմ հարաբերությունների զարգացման միջոցով փոխհատուցել: Ռուսաստանը պարտավորված է զինամթերքի ու հրթիռային կնքած պայմանագիրը չիրականացնելու համար տուգանք վճարել Իրանին: Դուք (Ռուսաստանը) կարևոր հարաբերություններ ունեք Իրանի հետ, բայց մենք (ԱՄՆ) էլ ցանկանում ենք տնտեսական ու ռազմավարական ոլորտներում Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնել:»
Հարկ է նշել, որ սույն տարվա սեպտեմբերի 22-ին ՌԴ նախագահը ստորագրեց ՄԱԿ ԱԽ կողմից վավերացված՝ Իրանի դեմ պատժամիջոցների չորրորդ՝ 1929 բանաձևը: Հիշյալ բանաձևով Իրանին որևէ զինամթերք, հրթիռ և ուղղաթիռ վաճառելն արգելվում է:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը