Thursday, December 09, 2010

«Իրանական երեք նավ է առգրավվել»

Իրանական «Առման» օրաթերթի փոխանցմամբ, իրանական երեք բեռնատար նավ է առգրավվել Սինգապուրի ափերին: Իրանի ծովային բեռնափոխադրության հաստատության գլխավոր տնօրեն Մուհամադ Դաջմարը հայտարարել է, որ նավերի առգրավման գլխավոր պատճառը ֆրանսական բանկերի հետ ունեցած անհամաձայնությունն է: Ըստ Դաջմարի՝ «Իրանի ծովային բեռնափոխադրության հաստատությունը վարկեր էր ստացել ֆրանսական բանկերից, բայց վերջիններս Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքով փորձել են հետ վերցնել վարկերը։ Ուստի, իրանական «Սահանդ», «Սաբալան» և «Թոչալ» բեռնատար նավերը առգրավելով և աճուրդի հանելով, փորձում են հետ ստանալ իրենց վարկերը»։
Թերթի մատուցմամբ՝ Դաջմարը ավելացրել է. «Սա այն անօրեն արարքներից է, որ շարունակվում են Արևմուտքի կողմից: Մենք փորձում ենք ամեն գնով կասեցնել հիշյալ նավերի աճուրդը: Իրանական կողմը փորձում է ստացած վարկերը մի կերպ վերադարձնելով՝ կասեցնել երեք նավերի վաճառքը»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը