Wednesday, December 08, 2010

Իրանը մերժել է ԱՄՆ-ին


Միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ [+], Իրանի և «Վեցյակի» միջև կայացած բանակցությունների վերջին օրվա ընթացքում Ամերիկայի բանագնաց խմբի ներկայացուցիչ Վիլյամ Բորնսը Իրանի պատվիրակության ղեկավար Սայիդ Ջալիլիին առաջարկել է երկկողմ հանդիպում Իրանի միջուկային խնդրի շուրջ: Ըստ հրապարակված լուրերի՝ Ջալիլին մերժել է Բորնսի առաջարկը ու չի հանդիպել ամերիկացի ներկայացուցիչների հետ:
Հարկ է նշել, որ Իրանի պատվիրակությունը բանակցությունների ընթացքում երկկողմ հանդիպումներ է ունեցել ՌԴ և Չինաստանի պատվիրակությունների հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը