Friday, December 03, 2010

«Ֆարս» լրատվականը նախագուշակեց ԱՄՆ 2012-ի նախագահական ընտրությունների արդյունքը

Իրանական «Ֆարս» լրատվական կայքը Ալյասկա նահանգի նախկին նահանգապետ Սառա Փեյլինի՝ Օբամայի լեզվի սայթաքումների մասին կատարած բացահայտումների մասին հրապարակած լուրի մեջ նրան այսպես է անվանել. «ԱՄՆ Ալյասկա նահանգի նախկին նահանգապետ և ԱՄՆ գալիք նախագահական ընտրությունների հավանական հաղթող Սառա Փեյլինը...»:
Թեև ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրությունները 2012-ին են տեղի ունենալու, բայց իրանական պետական «Ֆարս» լրատվությունը չի զլացել նրան անվանել «ընտրությունների հավանական հաղթող»: 
Հարկ է նշել, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նաև 2008-ի ԱՄՆ նախագահական ընտրություններից 6 ամիս առաջ բազմիցս հայտարարել էր, թե նախագահականի թեկնածու Բարաք Օբաման չի հաղթելու ընտրություններում, որովհետև թույլ չեն տալու, որ սևամորթ մեկը դառնա ԱՄՆ նախագահ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը