Ներքեւում տեղադրված տեսանյութերը իրենց մեջ պարունակում են բռնություն եւ սպանություն, եւ դրանց դիտելը չի առաջարկվում պատանիների ու սիրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց համար
Վերջին մեկ ամսվա ընթացքում, իրանում իրար հաջորդեցին երկու սպանություններ, որոնք խիստ շոկ առաջացրեցին հասարակության մեջ: Երկու սպանություններն էլ կատարվել է օրը ցերեկով, ժողովրդի, ոստիկանության եւ բուժօգնության ծառայությունների աչքի առջեւ:
Զարմանալին այն է, որ սպանող անհատները փորձել են իրենց զոհին սպանել հենց ժողովրդի աչքի առաջ ու սպասել մինչեւ զոհը փչի իր վերջին շունչը:
Հիշյալ դեպքերում զարմանալի է եղել՝ թե՛ ներկա ժողովրդի եւ թե՛ ոստիկանության վարվելակերպը, որոնք ոչ մի փորձ չեն կատարել, զոհերի կյանքը փրկելու ուղղությամբ:
Այս դեպքերն ապացուցում են, որ իրանի հասարակությունը կանգնած է անդունդի եզրին, եւ գնում է դեպի անարխիա:
Ներքեւի տեսանյուները ապացուցում են այդ բոլորը: Առաջին դեպքը տեղի է ունեցել Թեհրանի Սաադաթ Աբաթ թաղամասում, իսկ երկրորդի թեհրանի հարակից՝ Քարաջ քաղաքում:
یک قتل خیابانی دیگر و باز هم تماشای نیروی انتظامی from Sina on Vimeo.
Հ.Գ. Սիրելիներ, դժբախտաբար բոլոր կայքերը հիշյալ երկրորդ տեսանյութը չեն տեղադրում իրենց կայքերի վրա, ուստի եթե ցանկանում եք այդ տեսանյութը դիտել, ուրեմն դա պիտի քաղել այստեղից:
0 Պատգամ:
Post a Comment