ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը ամերիկյան CBS հեռուստաալիքի հետ ունեցած զրույցի ընթացքում հայտարարել է. «Ես չեմ կարծում, թե Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները կազդեն նրա միջուկային աշխատանքների վրա»։ Նրա համոզմամբ, իրանցիներն են, որ որոշելու են՝ դառնա՞լ միջուկային ուժ, թե՞ ոչ:
Քարտերը շարունակել է. «Հնարավոր է, որ Իրանի դեմ պատժամիջոցները հակառակ ազդեցությունն ունենան, այսինքն՝ պատժամիջոցները կարող են վճռորոշ դեր ունենալ Իրանի ղեկավարների՝ միջուկային ուժ դառնալու որոշման հարցում»։
ԱՄՆ նախկին նախագահը, այն հարցին, թե ըստ WikiLeaks կայքի բացահայտումների՝ տարածաշրջանի արաբական երկրները խիստ մտահոգված են Իրանի խնդրով և բազմիցս ԱՄՆ-ից պահանջել են հարվածել Իրանին, պատասխանեց. «Մատնանշված բացահայտումներն անակնկալ չէին ինձ համար: Տարածաշրջանի երկրները, մասնավորապես արաբ սուննիները, միշտ էլ մտահոգված են եղել Իրանի ուժեղացումից ու զարգացումից»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment