Երկուշաբթի` նոյեմբերի 8-ին, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Թեհրանում կայացած Ասիական երկրների երկխոսության ու համագործակցության խորհրդի կոնֆերանսի ընթացքում Ասիա մայրցամաքը մարդկային քաղաքակրթության սիրո եւ արդարության ծննդավայրը համարելով, հայտարարել է. «Ես հույս ունեմ, որ Թեհրանի կոնֆերանսը ասիական երկրների միավորման մեկնակետը կդառնա, ու նրանք համախմբված կերպով կընթանան աշխարհում արդարություն եւ խաղաղություն հաստատելու ուղղությամբ»:
Իրանի նախագահը հույս է հայտնել, որ մոտ ապագայում աշխարհն ականատես է լինելու ասիական երկրների նոր համախմբմանը՝ «Ասիական միության» ձեւաչափով, որտեղ միավորված երկրներն իրենց գիտական ու մշակութային առավելագույն ներդրումն են ունենալու` հօգուտ Ասիա մայրցամաքում ապրող հնագույն ժողովրդի բարեկեցության :
Ահմադինեժադը, քննադատելով Ասիայում տիրող ընթացակարգերը, ասել է. «Ասիայում տիրող ընթացակարգերի մեծամասնությունն ասիական ծագում չունի, այլ պարտադրվել է Ասիային, ինչպիսիք են՝ Աֆղանստանի ու Իրաքի պատերազմները, Պաղեստինի կոնֆլիկտը, Վիետնամի պատերազմը եւ այլն»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment