Իրանի նավթարդյունաբերության նախարարի տեղակալ Մոհսեն Խոջասթեմեհրը երեկ` նոյեմբերի 8-ին, հայտարարեց, որ Իրանը Ազադեգան նավթահանքը զարգացնելու եւ շահագործման հանձնելու նպատակով բանակցում է իրանական ու միջազգային բազմաթիվ ընկերությունների, այդ թվում նաեւ՝ Չինաստանի հետ:
Անցյալ ամսվա ընթացքում Ազադեգան նավթահանքում 153 միլիոն դոլար ներդրում կատարած ճապոնական Inpex Corp ընկերությունը Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով հրաժարվել էր Իրանի հետ համագործակցելուց ու լքել էր Ազադեգանի նախագիծը:
Իրանն իր նավթարդյունաբերությունը ներկա մակարդակում պահելու նպատակով պարտավոր է Ազադեգան նավթահանքը շահագործման հանձնել, բայց միջազգային բազմաթիվ ընկերություններ Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների հետեւանքով հրաժարվում են խոշոր գործարքներ կնքել Իրանի իշխանությունների հետ:
Այժմ Իրանն իր դեմ սահմանված տնտեսական շրջափակումները շրջանցելու նպատակով դիմում է Չինաստանի օգնությանը, որը եւ լուրջ մտահոգություն է առաջացրել ԱՄՆ-ում:
Արթին Առաքելյան
«Առաջին» լրատվական
0 Պատգամ:
Post a Comment