
Ակնարկներ գիտական եւ երեւակայական սոցիալիզմի մասին Այս վերջին տարիներում Եւրոպայում ու մասնաւորապէս Լատին Ամերիկայի երկրներում թափ առած ընկերվար կոչւած շարժումներն ու նրանց ժամանակաւոր յաղթանակները մտածելու տեղիք են տալիս, թէ արդեօք միջազգային քաղաքականութիւնը նո՞ր փուլ է մտել եւ թէ արդեօք իրապէ՞ս հասել է դրամատիրութեան անկման դարաշրջանը թէ ոչ:Ներկայ գրութեան մէջ փորձելու եմ աւելի կենտրոնանալ առհասարակ Երրորդ աշխարհի երկրներում ծայր առած ընկերվար շարժումների վրայ, որի վերջին աչքառու օրինակը հանդիսացաւ Բոլիւիայի նաւթագազային ճարտարարւեստի ազգայնացումը: Բայց թէ ինչ է կատարւում Եւրոպայում, պարզ է՝ լոկ քաղաքական աթոռախաղ՝ տիկնիկային ոճով: Եթէ փորձենք...