Monday, May 02, 2011

Սիրիայում անկարգություններն Իրանին ճնշելու նպատակ ունեն

Իրանական Khabar օրաթերթը հաղորդում է, որ Ասիական երկրների խորհրդարանական խորհրդում ՌԴ ներկայացուցչական խմբի ղեկավար Ռուդիկ Իսկոժինը, անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, հայտարարել է. «Սիրիան Իրանի և ԱՄՆ-ի թշնամության զոհն է դարձել: Սիրիայում տեղի ունեցող անկարգություններն արտաքին սադրումով են կատարվում: ԱՄՆ-ի համար Սիրիան Իրանին հասնելու պատրվակ է, քանի որ տարածաշրջանում բոլոր հեղափոխություններն էլ ինչ-որ կերպ կապված են Իրանի հետ: ԱՄՆ-ը հույս ունի, որ ճնշելով Սիրիային՝ կարող է Իրանին ատիպել մեղմացնելու դիրքորոշումը Բահրեյնում Սաուդյան Արաբիայի գործողությունների հանդեպ»։
Այդ կապակցությամբ Լիբանանում Իրանի նախկին դեսպան Մասուդ Էդրիսին Khabar օրաթերթին հայտնել է. «ԱՄՆ-ը նպատակ չունի փլուզել Բաշար Ասադի վարչակարգը, այլ նրա վրա ճնշում գործադրելով՝ ցանկանում է միայն պարտադրել վերանայելու հարաբերություններն Իրանի և «Հիզբոլլահի» հետ»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը