Monday, May 02, 2011

Իրանում ինքնասպան է եղել քաղբանտարկյալ հայտնի լրագրողը

BBC հեռուստաընկերության պարսկերեն ծառայության հաղորդմամբ, իրանցի քաղբանտարկյալ, հանրահայտ լրագրող 80-ամյա Սիամաք Փուրզանդն ինքնասպան է եղել:

Այդ մասին BBC հեռուստաընկերությանը տեղեկացրել է Փուրզանդի կանադաբնակ դուստրը՝ Լեյլա Փուրզանդը:

Ըստ Լեյլա Փուրզանդի՝ Սիամաք Փուրզանդը, որն արդեն 10 տարի է, ինչ գտնվում էր տնային կալանքի տակ և զրկված էր երկիրը լքելու իրավունքից, ապրիլի 30-ին 6-րդ հարկում գտնվող իր բնակարանի պատշգամբից իրեն փողոց է նետել և մահացել:

Սիամաք Փուրզանդը համարվում էր Իրանի լավագույն լրագրողներից մեկը: Նա իր լրագրողական գործունեությունը սկսել էր 1952-ից և բազմաթիվ պարբերականների հիմնադիր էր: Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո նրա լրագրողական աշխատանքը սահմանափակվել էր, իսկ 2001 թ. նա ձերբակալվել ու բանտարկվել էր: Վերջին շրջանում Փուրզանդի առողջական վիճակի վատթարացման հետևանքով նա կալանքի տակ էր պահվում տանը, ուր և, ի վերջո, ապրիլի 30-ին նա ինքնասպություն գործեց:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը