Monday, May 02, 2011

Իրաքում տեղակայված Իրանի զինյալ ընդդիմադիրները, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվեն Ադրբեջան

Իրանական Tabnak լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի խորհրդարանի պատգամավոր և Իրաքի հարցերի մեկնաբան Սիրուս Բոռնան հայտարարել է, թե ԱՄՆ-ը փորձում է լուծել Իրաքում տեղակայված, Իրանի զինյալ ընդդիմադիր՝ «Մուջահեդին Խալղ» խմբակցության անդամների խնդիրը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Իրաքի իշխանությունները փորձում են երկրից վտարել «Մուջահեդին» խմբակցության անդամներին, և այդ նպատակով արդեն Իրաքի բանակը հարձակումներ է իրականացրել հիշյալ խմբակցությանը պատկանող «Աշրաֆ» ճամբարի վրա, որի արդյունքում 32 մարդ է զոհվել:

Ըստ իրանցի պատգամավորի՝ ԱՄՆ-ը փորձում է Իրաքի իշխանություններին համոզել, որ դադարեցնեն գործադրած ճնշումները, մինչև իրենք կպայմանավորվեն մի երրորդ երկրի հետ «Մուջահեդինի» անդամներին այնտեղ փոխադրելու հարցով:

Սիրուս Բոռնայի ասել է. «Նկատի առնելով վերջին շրջանում Ադրբեջանի և Հայաստանի հետ Իրանի ունեցած հարաբերությունների կտրուկ փոփոխությունները, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ն կփորձի «Մուջահեդինի» անդամներին տեղափոխել Ադրբեջանի Հանրապետություն»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը