Monday, May 02, 2011

Իրանը կասկածում է Բեն Լադենի մասին մահվան լուրերին

Իրանական Fars գործակալությունը հաղորդում է, որ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաոլդին Բորուջերդին մայիսի 2-ին, խորհրդարանական նիստի ավարտից հետո լրագրողների հետ ունեցած հանդիպմանը անդրադառնալով ԱՄՆ նախագահի կողմից հրապարակված՝ «Ալ-Քայիդա» ահաբեկչական խմբակցության ղեկավար Ուսամա բեն Լադենի սպանության լուրին, հայտարարել է. «ԱՄՆ-ը բազմիցս բեն Լադենին սպանված է հայտարարել: Դա նորություն չէ: Եթե իրականում նրանք սպանած էլ լինեն Բեն Լադենին, էլի պետք ասել, որ շատ մեծ գործ չեն արել: ԱՄՆ-ը 10 տարի է՝ բեն Լադենին ձերբակալելու պատրվակով ներխուժել է Աֆղանստան, և 10 տարուց հետո նրան սպանելը մեծ գործ չէ»։
Իրանական Mehr գործակալությունն էլ, սպանված բեն Լադենի լուսանկարը համեմատելով նրա իրական լուսանկարի հետ, հայտնել է, թե հրապարակված լուսանկարները չեն համապատասխանում Ուսամա բեն Լադենի իսկական լուսանկարներին և կեղծ են: 
Mehr գործակալությունը նաև հայտարարել է, որ Բեն Լադենի դին ծովը նետելու պատճառով «Ալ-Քայիդայի» առաջնորդի սպանության առնչությամբ լուրջ կասկածներ են առաջացել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը