Monday, April 18, 2011

Ահմադինեժադի թիմը օրակարգում ընդգրկել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններ հաստատելը

Իրանի պահակազորին պատկանող Javan օրաթերթը ապրիլի 17-ին գրել է. «Պահպանողական թևի դեմ դավադիրները Իրանի խորհրդարանի առաջիկա ընտրություններում հաղթանակ տանելու և խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար մեծ ջանքեր են գործադրում՝ որոշակի փոփոխություններ իրականացնելու ռազմավարական ուղղություններում, որոնցից ամենաակնառուն արտաքին քաղաքականությունն է:
Մի հավաստի աղբյուր մեզ փոխանցել է, որ այդ դավադիր շրջանակները մտադիր են այս տարվա ընթացքում իրենց օրակարգում ընդգրկել ԱՄՆ-ի հետ հարաբերություններ հաստատելն ու միջուկային վառելանյութի փոխանակման նախագիծը պաշտպանելը»։
Հարկ է նշել, որ Իրանի պահպանողականները իրենց թևի դեմ դավադիր են ճանաչում նախագահի գրասենյակի ղեկավար Ռահիմ Մաշաիին և նրա շուրջը համախմբված գործիչներին, որոնք Ահմադինեժադի հովանավորությամբ աշխատում են կառավարությունում:
Նույն օրաթերթը օրեր առաջ, նախագահի կողմից Ռահիմ Մաշայիին իր գրասենյակի գործադիր ղեկավարի պաշտոնից հեռացնելու փաստն էլ կեղծ համարելով, հայտարարել էր, թե Մաշային, ծանրաբեռնված աշխատանքից ազատվելով, զբաղվելու է խորհրդարանական ընտրությունների կարևոր խնդրով՝ առաջիկա ընտրություններում խորհրդարանի մեծամասնությունը իրենց ձեռքն առնելու նպատակով:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը