Monday, April 18, 2011

Մտահոգություններ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև նոր սառը պատերազմի շուրջ

Ամերիկյան The Wall Street Journal օրաթերթը, անդրադառնալով Մերձավոր Արևելքի իրադարձություններին, հատուկ ուշադրություն է դարձրել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև ծագած խնդիրներին՝ դրանք «Նոր սառը պատերազմ» որակելով:

Օրաթերթը գրում է. «Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև մրցակցությունը երկար պատմություն ունի, բայց վերջին 3 ամիսներին տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում մեծացել է այդ մրցակցության՝ տարածաշրջանի համար վտանգավոր առճակատման վերածվելու վտանգը: 

Արաբական երկրներում տեղի ունեցած իրադարձությունները դեռևս չեն բարձրացրել ժողովրդավարության մակարդակը տարածաշրջանում, այլ միայն պատճառ են դարձել, որ տարածաշրջանային երկու գերհզոր ուժերը՝ Իրանն ու Սաուդյան Արաբիան, խորացնեն իրենց միջև առկա թշնամանքը: Նրանց միջև առկա սառը պատերազմը իրականություն է: Իրանը մտադիր է տարածաշրջանում բարձրացնել իր ազդեցությունն ու դերակատարությունը:
Շատ դիտորդներ մտահոգված են Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև առկա լարվածությամբ, որը կարող է վտանգել Պարսից ծոցի կայունությունն ու անվտանգությունը, մի տարածաշրջան, որը աշխարհի նավթի պահանջների 1/5-ն է օրական ապահովում: Հիշյալ լարվածության շարունակվելու դեպքում կխափանվի նաև Իրաքից ԱՄՆ-ի զինված ուժերի դուրս բերման գործընթացը:
Այս պահին Մերձավոր Արևելքը բաժանվել է երկու ճամբարի՝ Իրանի և Սաոււդյան Արաբիայի գլխավորությամբ»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը