Wednesday, April 06, 2011

Իրանի նախաձեռնությամբ, իսլամական երկրների դեսպանները միմյանց հանդիպեցին Աֆղանստանում

Իրանական Fars գործակալությունը հաղորդում է, որ, Աֆղանստանում Իրանի դեսպանատան նախաձեռնությամբ, տարածաշրջանի իսլամական երկրների դեսպանները Աֆղանստանում և տարածաշրջանում կայունություն հաստատելու նպատակով հանդիպել են միմյանց:

Կազմակերպված հավաքի ընթացքում Իրանի դեսպանը անդրադարձել է տարածաշրջանի իրավիճակին և հայտարարել. «Տարածաշրջանի իրադարձությունների խնդրում Արևմուտքը երկակի մոտեցումներով է հանդես գալիս, և իսլամական երկրները պետք է զգուշ լինեն Արևմուտքի ներկայացրած հնարքների հանդեպ»։

Հավաքին մասնակցել է նաև Աֆղանստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը:
Հանդիպմանը ելույթ են ունեցել Իսլամական կոնֆերանսում Աֆղանստանի ներկայացուցիչ Մոնիր Ալ Զամանը, Թուրքիայի, Եգիպտոսի, Պակիստանի, Տաջիկստանի և Ղազախստանի դեսպանները, որոնք խոսել են համախմբման ու միմյանց հետ համագործակցության խնդիրների շուրջ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը