Wednesday, April 06, 2011

Իտալիան պատժամիջոցների պատճառով Իրանին չի հանձնում Mesbah արբանյակը

«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ, Իրանի տիեզերական ուսումնասիրությունների կազմակերպության հանձնակատար Համիդ Ֆազելին հայտարարել է, թե իտալական ընկերությունը, որը Իրանի համար պատրաստել է Mesbah-1 արբանյակը, Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով հրաժարվում է Իրանին հանձնել հիշյալ արբանյակը: Ըստ նրա՝ իրանական կողմը արբանյակը ստանալու համար սկսել բանակցել իտալական կողմի հետ:
Համիդ Ֆազելին նաև ասել է. «Իրանը այս պահին Mesbah-1 արբանյակը տիեզերք ուղարկելու կարողություն ունի, իսկ իտալական ընկերությունը հրաժարվում է իր կողմից ստորագրած պայմանագրի պարտավորությունները կատարելուց: Իրանը դեռ 2005-ին Ռուսաստանի օգնությամբ տիեզերք ուղարկեց Sina-1 արբանյակը, իսկ այս պահին հնարավորություն ունենք մեր ուժերով տիեզերք ուղարկել նաև Mesbah-1 արբանյակը»։
Թեև Իրանը բազմիցս հայտարարել է, որ իր արբանյակային նախագծերը զուտ գիտական և ոչ ռազմական բնույթ են կրում, բայց Արևմուտքը շարունակում է մտահոգություն հայտնել հիշյալ նախագծի վերաբերյալ»։

َԱրթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը