Wednesday, April 06, 2011

Forex-ի գործունեությունը Իրանում արգելափակվեց

Իրանական Tehran Emrooz օրաթերթը հաղորդում է, որ Իրանի հետախուզական նախարարությունը, Թեհրանի գլխավոր դատախազությունն ու Թեհրանի բորսայի ղեկավարությունը համատեղ հայտարարել են, որ Իրանում արգելափակվել է Forex միջազգային տարադրամների բորսայի բոլոր աշխատանքները, և բոլոր իրավաբանական անձինք ու անհատները, որոնք զբաղվում են Forex-ով, պիտի դադարեցնեն իրենց աշխատանքն ու այլևս ներդրումներ չկատարեն հիշյալ միջազգային բորսայում:
Հայտարարության ավարտին նաև նշվել է. «Բոլոր անհատները կամ ընկերությունները, որոնք կփորձեն շարունակել գործունեությունը Forex-ի շրջանակներում, համարվելու են օրինախախտ և ենթարկվելու են հետապնդման»։
Հատկանշական է, որ վերջին շրջանում Իրանի իշխանությունները արգելափակել են բոլոր այն ընկերությունները, որոնք զբաղվում են միջազգային շուկաներում գործող բորսաներում և որպես աշխատելաոճ են ընտրել Network Marketing ոճը: Դրանց թվում կարելի նշել նաև աշխարհահռչակ Oriflame ընկերությունը, որի գործունեությունը նույնպես Իրանում արգելվել է:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը