Monday, March 14, 2011

Իրանը ամերիկացիներին սպանելու քարոզչություն պիտի ծավալի

Իրան-Իրաք պատերազմի տարիների Իրանի պահակազորի նախարար Մոհսեն Ռեֆիղդուսթը իրանական Fars գործակալության հետ ունեցած զրույցում, անդրադառնալով Լիբիայի վրա ՆԱՏՕ-ի զորքերի հավանական հարձակման մասին լուրերին, հայտարարել է. «Երբ ազգերը արթնանում ու ոտքի են կանգնում, այլևս հաղթական են, և հենց Իրանի ժողովրդի ու կառավարության աջակցությունը այդ շարժումներին բավարար է, և միջամտելու կարիք չկա:

Լիբիայի վրա ՆԱՏՕ-ի զորքերի հավանական հարձակման մասին էլ ասեմ, որ Իրանը պիտի քարոզչություն ծավալի, որ որտեղ ամերիկացի զինվորներ են ներխուժում, հենց այն տեղը պիտի դառնա նրանց գերեզմանը: Իրանը Լիբիայի ժողովրդին պիտի կոչ ուղղի, որ Լիբիա ներխուժած առաջին ամերիկացի զինվորներին հենց տեղում սպանեն: Ես դա Իրան-Իրաք պատերազմի տարիներին էլ ասել եմ, և այդ պատճառով այսօր ոչ մի երկիր չեմ կարող ճամբորդել»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը