Monday, March 14, 2011

Իրանցի բարձրաստիճան հոգևորականը մտահոգություն է հայտնել Իրանում քրիստոնեության ծավալման առնչությամբ

Իրանական Asr Iran լրատվական կայքը հաղորդում է, որ բարձրաստիճան հոգևորական առաջնորդ Այաթոլլահ Վահիդ Խորասանին Իրանի կրոնական մայրաքաղաք Ղոմի գլխավոր մզկիթում ունեցած իր ելույթում մտահոգություն է հայտնել Իրանում քրիստոնեության ծավալման առնչությամբ: Այաթոլլահ Խորասանին նշել է. 

«Քաղաքական գործիչները այլ գործերով են զբաղված, իսկ երկրում արդեն տարածվում է քրիստոնեությունը: Անգամ Ղոմ քաղաքում քրիստոնյա դարձածների թիվը լուրջ աճ է արձանագրել: Մենք գիտենք, որ Վատիկանի պապը լուրջ աշխատանք է իրականացնում Իրանում քրիստոնեությունը տարածելու ուղղությամբ, և եթե շարունակեն նման կերպ աշխատել, մենք կբացահայտենք այդ տեղեկությունները»:

Հարկ է նշել, որ վերջին շրջանում Իրանի իշխանությունները շատ խիստ են վերաբերվում քրիստոնյա դարձած իրանցիների հետ։ Տասնյակ քրիստոնյաներ արդեն գտնվում են բանտերում, և նրանց մասին ոչ մի տեղեկություն չի հրապարակվում:

Հիշեցնենք, որ Իրանի օրենքներով, իսլամից հրաժարված և այլ կրոն ընդունած մուսուլմանը դատապարտվում է մահապատժի:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը