Monday, March 21, 2011

Ճնշումների արդյունքում Ահմադինեժադը հրաժարվեց «Թախթ Ջամշիդում» Նովրուզի տոնակատարության անցկացումից

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մտադիր էր, իրանական Նոր տարվա՝ Նովրուզի առիթով մի շարք երկրների նախագահներին հրավիրելով, տոնակատարություն անցկացնել Աքեմենյան թագավորներին պատկանող «Թախթ Ջամշիդ» պատմական վայրում: Դա պահպանողականների ու մի շարք հոգևորականների քննադատության թիրախ էր դարձել: Նրանք Ահմադինեժադի հիշյալ քայլը նմանեցնում էին Իրանի վերջին շահի արածին, երբ վերջինս Իրանի թագավորության 2500-ամյակի առիթով շքեղ տոնախմբություն էր անցկացրել «Թախթ Ջամշիդում»:

Մարտի 20-ին իրանական IRNA գործակալությունը հաղորդել է, որ Նովրուզի առիթով Թեհրանն է հյուրընկալելու հրավիրված նախագահներին:

Հիշյալ փոփոխությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պահպանողական մի շարք ուժեր սպառնացել էին, որ եթե Նովրուզի տոնակատարություն իրականացվի «Թախթ Ջամշիդում», իրենք կխափանեն տոնախմբությունը:

Իրանական Teribon լրատվական կայքի հաղորդմամբ, Շիրազ քաղաքի հեղափոխական ու կրոնական շրջանակները հայտարարել են, որ եթե «Թախթ Ջամշիդում» նման տոնախմբություն անցկացվի, իրենք անհապաղ կհարձակվեն ու կխափանեն այն:

Նովրուզի առիթով Իրանն են հրավիրվել Պակիստանի, Աֆղանստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրաքի նախագահները:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը