Monday, March 21, 2011

Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ահմեդ Դավութօղլուի հետ

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին մարտի 20-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:

Ըստ գործակալության՝ երկու նախարարները զրուցել են Բահրեյնում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ:

Զրույցի ընթացքում Սալեհին, նշելով, որ Բահրեյնի խնդիրները պետք է լուծվեն տրամաբանության և երկխոսության հիմքով, հայտարարել է, որ արտաքին ուժերը անհապաղ պետք է հեռանան Բահրեյնի տարածքից:

Հարկ է նշել, որ Բահրեյնում Սաուդյան Արաբիայի զինուժի միջամտությունը խիստ վրդովել է Իրանին ու պատճառ դարձել, որ Իրանի և Բահրեյնի հարաբերությունները վատանան: Դրա հետևանքով թե՛ Իրանը և թե՛ Բահրեյնը հետ են կանչել իրենց դեսպաններին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը